• +374 10 520268


    unitrans@netsys.am

    Անդամակցություն Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության ակումբին

    Նորություններ No Comments on Անդամակցություն Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության ակումբին

    2018թ. օգոստոս ամսից` պաշտոնապես 2018թ. նոյեմբերի 9-ից, Յունիտրանս ՍՊԸ-ն անդամակցեց Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության ակումբին:

     

    Յունիտրանսի համար լիովին ողջունելի է այս նախաձեռնությունը, քանի որ այն համապատասխանում է իր որդեգրած քաղաքականությանը: Ընկերությունը արժևորում է Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող ցանկացած հնարավորություն՝ աջակցելով նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը:

     

    Բիզնես Արմենիայի հետ համագործակցության շրջանակներում Յունիտրանսը պատրաստակամ է առաջարկել օտարերկրյա ներդնողներին հետևյալ ծառայությունները.

     

        – անվճար

        • բեռնափոխադրումների վերաբերյալ պատվիրատուի անունից երրորդ կողմի հետ բանակցություններ;
        • խորհրդատվություն բեռնափոխադրումների, մաքսային ձևակերպումների, փաթեթավորման, բարձման/բեռնաթափման, պահեստավորման մասին;
        • տեխնիկական խորհրդատվություն:

     

    – 10% զեղչով

        • ծովային փոխադրումներ (ամբողջական բեռնախցիկ, զանգվածային բեռներ);
        • օդային փոխադրումներ
        • ցամաքային փոխադրումներ (ամբողջական մեքենա, գերծանր և մեծ եզրաչափերով բեռներ)
        • հավաքական բեռնափոխադրումներ (մեքենայով, բեռնախցիկով)
        • մաքսային ձևակերպումներ

     

    Արջերի օդային փոխադրումը

    Հատուկ իրականացված գործեր, Նորություններ No Comments on Արջերի օդային փոխադրումը

    Յունիտրանս-ը հայտնի է իր ստանդարտ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումներով: Սակայն որպես կենդանիների ապահովությամբ մտահոգված ընկերություն սիրով արձագանքեց երկու արջերին Բուխարեստ՝ Ռումինիա, փոխադրելու պատվերին:

     

    Եվ չնայած այն բանին, որ Յունիտրանսի համար սա կենդանիների արդեն երրորդ փոխադրումն էր փղերից ու լեմուրներից հետո, այնուամենայնիվ սա առանձնահատուկ բեռնափոխադրում էր և պահանջում էր հատուկ ուշադրություն։

     

    1. Այս բեռնափոխադրման առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ “բեռն” ամեն շաբաթ ավելի էր մեծանում և ծանրանում: Մինչդեռ, ի տարբերություն այլ սովորական բեռների, արջերին քշռելը հեշտ գործ չէ : Այդ պատճառով էլ փոխադրման շուրջ հինգ ամիս տևած նախնական պայմանավորվածություններից հետո պարզվեց, որ արջուկները մոտ 100կգ ավելի են կշռում իրենց սպասված քաշից:

     

    2. Բացի այդ, ընտրված ավիաուղին մինչ այդ փոխադրում էր կատուների և շների նման փոքր կենդանիներին : Այդ պատճառով էլ երկար բանակցություններից և հավաստիացումներից հետո միայն ավիաընկերությունը կարողացավ ընդունել արջերին թռիչքի համար:

     

    3. Մեկ այլ առանձնահատկությունն էլ կայանում էր նրանում, որ, մի կողմից, պահանջվում էր ամենասեղմ տարանցիկ ժամանակը , որպեսզի արջերն ուժասպառ չլինեին: Քանի որ Երևանից Բուխարեստ ուղիղ թռիչք չի գործում, ապա տարանցիկ թռիչք կազմակերպվեց ընդամենը 4 ժամ 10 րոպե սպասելաժանամակով:

     

    Սակայն, մյուս կողմից, այդքան ժամանակը տարանցիկ օդակայանում կարող էր չբավարարել անասնաբուժական հետազոտությունների համար՝ համաձայն ԵՄ ընթացակարգի : Դա մեծ ռիսկ էր հանդիսանում, քանի որ փաստաթղթերի հետ ցանկացած խնդրի առաջացման դեպքում կարող էր ուշացում տեղի ունենալ, և արջերը բաց կթողնեին իրենց հաջորդ թռիչքը դեպի նշանակման օդակայան: Դրա համար անասնաբուժական ստուգման կետից ձեռք էր բերվել նախնական թույլտվություն՝ բեռի փաստաթղթերի համաձայն:

     

    Այսպիսով , այս փոխադրման մեկնման, տարանցիկ և նշանակման բոլոր վայրերում պատասխանատուների ողջ թիմը, այդ թվում նաև ուղարկողի և ավիաընկերության ներկայացուցիչները, պատրաստ էին՝ ամեն մեկն իր տեղում նշված օրն ապահովելու արջերի բեռնափոխադրման սահուն ընթացքը և անհրաժեշտության դեպքում արագ որոշում կայացնելու: Երևանի մաքսային տերմինալի համապատասխան աշխատակիցները նույնպես “ըմբռնումով” վերաբերմունք ցուցաբերեցին այս բեռի նկատմամբ՝ թույլ տալով արջուկներին տերմինալ ժամանել հատուկ նշանակված ժամանակահատվածում, ինչը սովորաբար չի կիրառվում այլ բեռների նկատմամբ:

     

    Տարբեր երկրներում գտվող ողջ թիմի անքուն և լավ կազմակերպված աշխատանքի արդյունքում արջերը բարեհաջող բարձվեցին ինքնաթիռի մեջ Երևանում, ժամանակին անցան տարանցիկ անասնաբուժական բոլոր անհրաժեշտ ստուգումները և անխնդիր տեղափոխվեցին Բուխարեստի օդակայան: Նշանակման օդակայանում ինքնաթիռի ժամանումից հետո դեռ երկուսուկես ժամ չանցած՝ Բուխարեստի աշխատանքային խումբն արդեն ավարտեց մաքսային ձևակերպումները և տերմինալային բեռնամշակման աշխատանքները և բարձեց արջերին հատուկ մեքենայի մեջ:

     

    Եվ այսպես երկու արջուկների բեռնափոխադրումը դարձավ մարդկանց համագործակցության լավ օրինակ հանուն կենդանիների, որոնց վրա մարդը ժամանակին իր ազդեցությունն է ունեցել, իսկ այժմ նրանք կախված են մարդուց: Դա թույլ տվեց մեզ զգալ մեր համագործակցության իրական իմաստը, որի արդյունքում հիմա արջերն ազատ և, հավատանք, որ երջանիկ ապրում են հատուկ արգելոցում:

    Նոր ծառայություն Ռուսաստանից 2016թ. մարտից

    Նորություններ No Comments on Նոր ծառայություն Ռուսաստանից 2016թ. մարտից

    Հարգելի գործընկերներ,

     

    ուրախ ենք տեղեկացնել, որ 2016թ. մարտի 1-ից “Յունիտրանս” ընկերությունն առաջարկում է նոր ծառայություն՝ հավաքական բեռնափոխադրումներ, իր Ռուսաստանի գործընկերոջ հետ միասին:

     

    Ս.թ. մարտ ամսից բեռների հավաքման հնարավորություն կընձեռնվի Ռուսաստանի 19 խոշոր քաղաքներից՝ շաբաթական բեռնափոխադրումներով դեպի Հայաստան և՝ հակառակը:

     

    Սա բացառիկ հնարավորություն է հայ գործարարների համար մատչելի գներով իրականացնել փոքրածավալ բեռների ներմուծում Հայաստան և արտահանում Ռուսաստան:

    Կնճիթավոր բեռնափոխադրում

    Հատուկ իրականացված գործեր No Comments on Կնճիթավոր բեռնափոխադրում

     

    Յունիտրանս ընկերությունը Հայաստանի ամենահին բեռնափոխադրող ընկերություններից է, և այստեղ բեռնափոխադրումն ամենօրյա գործ է: Յունիտրանսը փոխադրում է տարբեր բեռներ՝ սկսած ամենափոքրերից, ինչպիսին է դոնորային արյունով սրվակը Հայաստանից մյուս աշխարհամասում գտնվող քաղցկեղով հիվանդի համար, մինչև ամենամեծերը, ինչպիսին է 187տ գեներատորը, որը տեղափոխվել էր մեկ տեղով օդանավով: Վերջինս գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում որպես աննախադեպ ծանր բեռի փոխադրում օդային ճանապարհով:

     

     

    Սակայն, 2014 թվականի ամենասիրելի փոխադրումները եղել են երկու փղերը: Այս բարեգործական փոխադրումը՝ DHL Վրաստանի և Յունիտրանս ընկերության սերտ համագործակցությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ուղեկցությամբ իրականացվել է գիշերային ժամերին՝ մեղմացնելու ամառվա շոգը և խուսափելու մայրուղիներում ցերեկային ժամերին տիրող աղմուկից և եռուզեռից:

     

     

     

    Առաքման պլանավորման և նախապատրաստական աշխատանքներն սկսվեցին 2014 թվականի գարնանը: Երկու փոխադրում պիտի լիներ. մեկը՝ “հայկական” Հրանտիկի՝ Երևանից Թբիլիսի, և երկրորդը՝ “վրացական” Հրանտիկ-կրտսերի՝ Թբիլիսիից Երևան: Այդ նպատակի համար 4.5տ քաշով 20-ֆուտանոց բեռնախցիկն ամրացվել էր, կտուրը բարձրացվել և հատուկ կահավորվել էր Երևանի կենդանաբանական այգու կողմից: 12-մետրանոց հատուկ պլատֆորմ-բեռնատար էր նախատեսվել այդ փոխադրման համար, որպեսզի բավարար տեղ հատկացվի փղերի համար ջրով բաքի և ծղոտի համար:

     

     

    Առաքման պլանավորման և նախապատրաստական աշխատանքներից մի քանի ամիս հետո 2014 թվականի հունիսի 12-ին Հրանտիկը ժամանեց Թբիլիսիի կենդանաբանական այգի, իսկ Հրանտիկ-կրտսերը նույն բեռնախցիկով Երևանի կենդանաբանական այգի ժամանեց հունիսի 27-ի վաղ առավոտյան:

     

    Եթե հաշվի առնենք միայն ֆիզիկական քաշը և ծավալը, ապա փղերը կարող էին համարվել սովորական բեռ՝ 6տ և 2տ համապատասխանաբար: Սակայն, լինելով կենդանի կենդանիներ, նրանց վարքը բեռնափոխադրման ընթացքում կարող էր անկանխատեսելի լինել, և հենց դա էր, որ բեռնափոխադրումը ռիսկային էր դարձնում:

     

     

    Փղերը ամրացված էին բեռնախցիկի մեջ այնպես, որ չկարողանային վնասվել բեռնափոխադրման ընթացքում: Հատուկ հմտացած անասնաբույժների և վարժեցնողների մի թիմ կողք կողքի երթևեկել է փղերի հետ: Բեռնատարը ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում, որպեսզի օգնականները ջուր լցնեին փղերի վրա՝ ծարավը հագեցնելու և երկաթե բեռնախցիկի ներսում գերտաքացումից խուսափելու համար:

     

     

    Ճիշտ է, բեռնափոխադրումը դյուրին չէր, բայց այն հագեցած էր նաև բեռնափոխադրողների հոգատարությամբ և սիրով, և փղերը հաջողությամբ փոխանակվեցին երկու կենդանաբանական այգիների միջև:

     

    Բեռնափոխադրումը սովորաբար համարվում է առանց հույզերի և միապաղաղ գործ: Բայց ամեն անգամ, երբ խոսքը գնում է փղերի մասին, Յունիտրանս ընկերության աշխատակիցների դեմքերին հայտնվում է ժպիտ, իսկ աչքերը ջերմ փայլում են…

     

    Խաչքարի տեղափոխում

    Հատուկ իրականացված գործեր No Comments on Խաչքարի տեղափոխում

    In the middle of March, 2015 a solemn mission – a transportation of khachkars – was performed by Unitrans, which we would like to share with you here.

    Khachkars are historically developed carved stones with images of cross. They have special meaning and bear sacred reverence for Armenians all over the world, but… probably… not only for Armenians… And on the threshold of 100-year anniversary of 1915 Genocide, they have special meaning for all 13 mln Armenians all over the world as symbols of Sorrow of 1.5 mln victims of the Genocide.

    And Unitrans was proud to get these special orders for transportation of four newly-made khachkars, sent for raising in different European cities in Germany, France, Austria and Poland.

    So, in March 2015, one month before the Commemoration Day, a special truck started its unique trip to Europe from Yerevan, Armenia with four khachkars on board. Actually this is not the first time khachkars are sent worldwide from Armenia. And Unitrans is used to transport khachkars all over the world by different modes of transportation: air, ocean, truck…

    But this time four khachkars made at different parts of Armenia were travelling together to different destinations as a Warning to Humanity on the events that should not take place in the World History anymore.

    The khachkars have about one to two tones in two pieces each. And, made from basalt with delicate hand-made engravings on them, they were handled with exceptional care. Even the driver, learning about his special mission, promised to drive as careful as possible.

    Unitrans staff paid special attention to these exports and is proud thus to become a particle in global process of the spiritual exchange and share of Human values.

     

    Ինչու՞ ընտրել Յունիտրանս-ը

    F.A.Q No Comments on Ինչու՞ ընտրել Յունիտրանս-ը

    Յունիտրանս-ը Հայաստանյան ամենահին ու ամենափորձառու բեռնափոխադրող ընկերություններից է, որը սկսել է իր գործունեությունը Հայաստանում գրեթե նրա անկախացման պահից:
    Ընկերության հիմնական գաղափարախոսությունն է ապահովել հաճախորդներին բարձրակարգ ծառայություններով շուկայականից ցածր գներով: Այս մոտեցումը, համատեղված գործարարական էթիկայի և ազնվության սկզբունքների հետ, հնարավորություն տվեց ընկերության հետևողական զարգացմանը տրանսպորտային ծառայությունների ողջ ոլորտում:

    2005թ. փետրվարին Յունիտրանս-ը առաջինն էր հայկական բեռնափոխադրող ընկերությունննից, որը ստացավ ISO 9001:2000 վկայագիրը հեղինակավոր SGS կազմակերպության կողմից:

    Յունիտրանս-ը իրականացնում է բեռնափոխադրումներ բոլոր ուղղություններով և միջոցներով և հայտնի է շաբաթական հավաքական բեռնափոխադրումներով Եվրոպայից և Ասիայից:

    Ընկերության առավելություններից է §դռնից դուռ¦ բեռնափոխադրման ծառայության ամբողջական փաթեթը, որը ընդգրկում է փաթեթավորումը, ապահովագրությունը, ներքին բեռնափոխադրումը, մաքսային ձևակերպումները, պահեստավորումը և բարձում-բեռնաթափումը:

    Ինչպիսի՞ ծառայություններ է մատուցում Յունիտրանս-ը

    F.A.Q No Comments on Ինչպիսի՞ ծառայություններ է մատուցում Յունիտրանս-ը

    Արդեն 20 տարուց ավելի է, ինչ Յունիտրանս-ը ակտիվորեն զարգացնում է իր ծառայությունները բեռների տեղափոխման ոլորտում ողջ աշխարհով մեկ՝ առաջարկելով §դռնից-դուռ¦ բեռնափոխադրումների ծառայությունների ամբողջ փաթեթը, ներառյալ փաթեթավորումը, ապահովագրությունը, ներքին բեռնափոխադրումները, մաքսային ձևակերպումները, պահեստավորումը և բարձում-բեռնաթափումը:

    Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին.
    Հիմնական ծառայությունները.

    • Բեռնատար մեքենայով փոխադրումներ (ամբողջական մեքենա, հավաքական մեքենա, սառնարան-մեքենա)
    • Օդային փոխադրումներ
    • Ծովային փոխադրումներ (ամբողջական բեռնախցիկ, հավաքական բեռնախցիկ, սառնարան-բեռնախցիկ, ծավալային բեռներ, ռո-ռո բեռներ)
    • Երկաթգծային փոխադրումներ
    • Գեր-ծանր և մեծ եզրաչափերով բեռների փոխադրում

    Լրացուցիչ ծառայությունները

    • Փաթեթավորում
    • Ապահովագրություն
    • Մաքսային ձևակերպումներ
    • Ներքին բեռնափոխադրումներ
    • Բարձում-բեռնաթափում
    • Պահեստավորում

    Այլ ծառայությունները.

    • Տեղում աշխատանքների կառավարում
    • Բանակցություններ երրորդ կողմի հետ հաճախորդի անունից
    • Խորհրդատվություն
    • Տեխնիկական խորհրդատվություն

    Մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր ցանկացած հարցմանը և հարցերին մեր կայքում բերված կոնտակտներով և անհամբեր սպասում ենք մեր համագործակցությանը

    Ինչպե՞ս է հաշվարկվում բեռնափոխադրման արժեքը

    F.A.Q No Comments on Ինչպե՞ս է հաշվարկվում բեռնափոխադրման արժեքը

    Հաշվարկվում է բեռի ծավալային քաշը (ըստ ստորև բերվող աղյուսակի) և համեմատվում բեռի ֆիզիկական քաշի հետ: Այնուհետև առավելագույն մեծությունը բազմապատկվում է գնային գործակցի հետ, որի արդյունքը բուն բեռնափոխադրման արժեքն է:

    Բեռների ծավալի և քաշի հարաբերակցությունը
    Բեռնափոխադրման տեսակը Ծավալ, խ.մ. Քաշ, կգ
    Ծովային բ/փոխադրում 1 = 1000
    Օդային բ/փոխադրում 1 = 167
    Բեռնատար ա/մեքենայով փոխադրում 1 = 333

    Այդ արժեքին գումարվում են տարբեր հավելավճարներ՝ կախված բեռնափոխադրման տեսակից: Վերջնական հանրագումարը և կազմում է վերջնական բեռնափոխադրման գինը: Այն կարող է վավեր լինել մեկ շաբաթից մինչև մեկ տարի ժամկետով՝ կախված ծառայության տեսակից:

    Ինչպիսի՞ն է բեռնափոխադրման ժամկետը տարբեր բեռնափոխադրման միջոցների համար

    F.A.Q No Comments on Ինչպիսի՞ն է բեռնափոխադրման ժամկետը տարբեր բեռնափոխադրման միջոցների համար
    Բեռնափոխադրման միջոց Միջին բեռնափոխադրման ժամկետը ոչ-ձմեռային սեզոնին, օր Նշումներ
    Օդային բ/փոխադրում 1-13 կախված ուղղությունից
    Բեռնատար ա/մեքենայով փոխադրում 5-14

    3-6

     

    2-4

    ամբողջական մեքենա, օրինակ՝ԵՄ

    Ռուսաստան, Մոսկովյան շրջան

    Թուրքիա

    7-21

    7-25

     

    4-8

    հավաքական մեքենա, օրինակ՝ԵՄ

    Ռուսաստան, Մոսկովյան շրջան

    Թուրքիա

    Ծովային բ/փոխադրում 25-65 ամբողջական բեռնախցիկ՝ կախված ուղղությունից
    35-60 հավաքական բեռնախցիկ՝ կախված ուղղությունից
    Երկաթգծային բ/փոխադրում 2-5 Փոթի-Երևան

    Ինչպե՞ս ներկայացնել բեռի վնասի կամ կորստի հայտը

    F.A.Q No Comments on Ինչպե՞ս ներկայացնել բեռի վնասի կամ կորստի հայտը

    Բեռի վնասի կամ կորստի հայտնաբերման պես անհրաժեշտ է համապատասխան նշումներ կատարել բեռնագրի վրա Յունիտրանս-ի ներկայացուցչի հետ համատեղ, ապա ներկայացնել Յունիտրանս-ին հայտ՝ կցելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

    Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք կապվել մեր հեռախոսահամարներով: